Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է ըմբշամարտի բոլոր երկրպագուներին ու հայաստանյան մարզական հասարակայնությանը` Մոսկվայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայկական հավաքականի հաջող ելույթների կապակցությամբ: «Համոզված ենք, որ Հայաստանի հավաքականի մարզիկներ Ռոման Ամոյանի բրոնզե եւ Յուրի Պատրիկեեւի ու Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալները նոր խթան կհանդիսանան ոչ միայն հունահռոմեական ընբշամատի, այլեւ` մյուս մարզաձեւերի զարգացման ու նորանոր բարձունքներ նվաճելու գործում»,- ասված է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի տըարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է հայ ըմբիշների հաջող ելույթների կապակ





























