Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է դպրոցական դասագրքերի վարձավճարների չափը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. օգոստոսի 21-ին ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման «2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատություններ ի դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»:
Հանձնարարվել է հանրակրթական դպրոցների բոլոր տնօրեններին դասագրքերի վարձավճարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները փակցնել դպրոցներում` ծնողների եւ աշակերտների համար տեսանելի տարածքներում:





























