Financial Times-ի լրագրողները կանխատեսումներ են արել 2016թ. առավել արդիական տնտեսական եւ քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Պարբերականի տեսաբան Ռուլա Խալեֆը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կմնա իշխանության գլուխ, սակայն նրա լիազորություններն անվանական բնույթ են կրելու: Մոսկվայի եւ Վաշինգթոնի քաղաքական կարգավորման պլանը 18 ամսվա ժամկետ է սահմանում: Տեսաբանը ենթադրում է, որ գործընթացը հարթ չի ընթանա: Բաշար Ասադը մինչեւ վերջ կպայքարի իշխանության համար:
Բարդ քաղաքական իրավիճակ է նաեւ Գերմանիայում անցյալ տարի ընդունած մոտ 1 մլն փախստականների պատճառով, կարծում է պարբերականի լրագրող Գիդեոն Ռահմանը: Անգելա Մերկելի կուսակիցները աջակցում են նրան, սակայն միայն դա բավական չէ իշխանության պահպանման համար: Մերկելը խոստացել է կրճատել միգրացիոն հոսքը, սակայն իր խոստումը դժվար թե կարողանա պահել, փոխանցում է RIA Novosti-ն:
«Վճռորոշ գործոն կարող է լինել տարածաշրջանային իշխանությունների ընդվզումները, որոնք հայտարարում են, որ ի վիճակի չեն ինքնուրույն պայքարել միգրացիոն հոսքի դեմ: Կուսակցության ներսից եկող սպառնալիքը ի վերջո կապացուցի Մերկելի անկարողունակությունը», — ենթադրում է Ռահմանը:
2016թ. խիստ է լինելու նաեւ նրանց համար, ովքեր հավատում են, որ նավթային շուկան կվերադառնա նախկին դիրքերին: Նավթի հագեցած շուկա կարող է դուրս գալ պատժամիջոցներից ազատված Իրանը: Այդուհանդերձ ածխաջրածինների համաշխարհային արտադրողնեը կշարունակեն կրել ֆինանսական անկայունության լուծը, ինչի պատճառով ընկերությունները ստիպված են լինելու դադարեցնել նախագծերը նավթի շուկայում, ինչը կանդրադառնա շուկայի վրա:
Brent տեսակի նավթի գինը 50 դոլարի սահմաններում շատ քիչ է ներդրումներ գրավելու համար, որոնք անհրաժեշտ են աճող գլոբալ պահանջարկը պահպանելու համար: Եթե համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի չենթարկվի, ապա նավթի գինը կարող է վերադառնալ ավելի ընդունելի մակարդակի:




























