Ուրբաթ առավոտյան նավթի գինը փոքր-ինչ նվազել է՝ նախորդ աճուրդների արդյունքներով բավական զգալի աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 89,37 դոլարով մեկ բարելի համար, ինչը 0,33 դոլարով (0,37 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի դրանք աճել էին 1,86 դոլարով (2,1 տոկոս)՝ հասնելով 89,7 դոլարի մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,25 դոլարով (0,3 տոկոս)՝ մինչև 83,28 դոլար մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքն աճել էր 1,3 դոլարով (1,6 տոկոս)՝ հասնելով 83,53 դոլարի մեկ բարելի համար։




























