Ինտերնետում Բաշկիրիայի Երմեկեեւսկի շրջանի դպրոցներից մեկում սկանդալային պարապմունքի մասին պատմող տեսահոլովակ է տեղադրվել, որտեղ թանկարժեք կոստյումով մի տղամարդ երեխաներին ստիպում է ձգում անել, միաժամանակ բարձր ձայնով պահանջելով. «Հատակը համբուրիր» եւ… «Ոտքս համբուրիր»։
Երեխաներն անխոս ենթարկվում են, քանի որ նրանց առջեւ, ինչպես պարզվում է, Բաշկիրիայի Երմեկեեւսկի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դիֆգատ Խանտիմերովն է։ Այդ օրն այնտեղ սպարտակիդա է եղել, եւ նա եկել է մարզումները դիտելու։ Տեսահոլովակը հասանելի է YouTube-ի կայքէջում։
Ինքը չինովնիկը զարմանում է. «իսկ ի՞նչ է եղել որ...»:
«Ես չեմ կարծում, որ ամոթալի բան եմ արել։ Ժամանակներն են այդպիսին, երիտասարդների հետ այդպես էլ պիտի շփվես»,- «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ասել է Դիֆգատ Խանտիմերովն ու հավելել. «Ես միայն ուզում էի, որ երեխաները մրցումներին լավ հանդես գային»։
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռոստիսալվ Մուրզագուլովը հայտարարել է, թե ինքը կասկածներ չունի, որ Խանտիմերովը շուտով կդադարի շրջանի ղեկավար լինել։





























