НТВ+ հեռուստաալիքն այսօր` սեպտեմբերի 11-ին կկին կցուցադրի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի  մասին ֆիլմը, որը կոչվում է «Բանը կեպիի մեջ է» (Дело в кепке): Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվին»` հղում անելով НТВ+-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Սամոխինը:

Ուրբաթ օրը` սեպտեմբերի 10-ի երեկոյան ֆիլմի ցուցադրությունը կեսից դադարեցվել է տեխնիկական պատճառներով: Սամոխինի խոսքով, դա տեղի է ունեցել տեղխնիկական պատճառներով: «Այն, որ դա տեղի է ունեցել հենց Լուժկովի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ, բացառապես պատահականություն է»,- ասել է Սամոխինը:

Ֆիլմի հեղինակները քննադատել են Լուժկովի գործողությունները Մոսկվայում անբնական շոգի եւ քաղաքի հարակից տարածքներում բռնկված անտառային հրդեհների ժամանակ: Բացի այդ, ֆիլմում քննադատության է ենթարկվում նաեւ քաղաքապետի կինը` Ելենա Բատուրինան` քաղաքում սեփականության վերաբաշխումներ կատարելու համար:

Ֆիլմը հասանելի է ինտերնետում: