Ֆրանսիային օրենք է պետք, որը ահաբեկչներին կզրկի քաղաքացիությունից: Այս մասին նորից հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փոխանցում է BFMTV հեռուստաալիքը:

Վարչապետը պաշտպանում է արդարադատության նախարար Կրիստիանա Տոբիրիայի զանգվածային փոփոխությունների նախագիծը եւ հակաահաբեկչական օրինագիծը: Նախագիծը թույլ է տալիս խուզարկել ուղեբեռն ու գիշերային խուզարկումներ իրականացնել:

Օրինագիծը չի չեղարկում ո՛չ Ֆրանսիայում ծնված երեխայի ծնողների քաղաքացիությունը, ո՛չ երկքաղաքացիությունը: «Այն ուղղված է լինելու միայն դատապարտված ահաբեկիչների դեմ, ֆրանսիացիների, որոնք որոշել են հարձակվել ֆրանսիացիների վրա»,- հավելել է Վալսը:

Հիշեցնենք, որ այդ գաղափարը պաշտպանում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սակայն սոցիալիստական կուսակցության շարքերում տարաձայնություններ կան այդ հարցով: Կուսակցության միասնական դիրքորոշումը կներյակացվի եկող շաբաթ, փոխանցում է Le Figaro-ն: