Փարիզի հյուսիսում՝ ոստիկանական կոմիսարիատի մոտ, հունվարի 7-ին հրաձգություն է տեղի ունեցել: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ անհայտ տղամարդը փորձել է զենքով մտնել կոմիսարիատ: Հերթապահող ոստիկանները կրակ են արձակել նրա ուղղությամբ եւ սպանել տղամարդուն: Կասկածելի իրը, որը ոստիկանները գտել էին նրա մոտ, ընդամնեը մուլյաժ էր:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միադեպը տեղի է ունեցել Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրատանը տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: