Ֆրանսիական Le Figaro պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկելու մասին օրինագծին եւ հիշել անցյալի նախադեպերը:
Ներկայիս օրինագիծն առաջ է քաշվել ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու համար: Նախկինում նման միջոց արդեն կիրառվում էր, սակայն սահմանափակ քանակով: 1989թ.-ից Ֆրանսիան ահաբեկչական գործունեության համար քաղաքացիությունից զրկել էր 21 մարդու:
Այդ որոշումների մեծ մասը Ֆրանսիայում ընդունել էր Վիշիի կառավարությունը:
Այսպես՝ 1940թ. հուլիսին քաղաքացիությունից զրկվել էին բոլոր նրանք, ովքեր Ֆրանսիայից հեռացել էին Լոնդոն: Նրանց թվում էր գեներալ դե Գոլը, ով Լոնդոնում հիմնադրել էր «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը:
1941թ. Դիմադրությանը մասնակցելու համար քաղաքացիությունից զրկել էին Եվա Կյուրիին՝ Մարի եւ Պիեռ Կյուրիների դստերը: Ազգային արմատներ չունենալու եւ կոսմոպոլիտիզմի համար քաղաքացիությունից զրկվել էր Մարկ Շագալը, ով քաղաքացի էր դարձել 1936թ.:




























