Բրազիլիայի Բոն Ժարդինի քաղաքապետ Լիդիանա Լեյտեն քաղաքը կառավարել է WhatsApp հավելվածով եւ երեկույթների ժամանակ շամպայն խմելով, հայտնում է Reuters-ը:

Լիդիանա Լեյտեի աստեղային ժամը վրա էր հասել այն ժամանակ, երբ նրա ընկեր Բետո Ռոշան որոշել էր առաջադրվել քաղաքապետի պաշտոնում: Սակայն քանի որ բրազիլական նոր օրենքներն արգելում են կաշառակերության մեջ կասկածվող անձին որեւէ քաղաքական պաշտոն զբաղեցնել, նրա փոխարեն իր թեկնածությունն առաջադրել էր Լեյտեն:

Դրանից հետո նա ընկերոջը նշանակել էր քաղաքական հարցերով քարտուղարի պաշտոնում: Ամենայն հավանականությամբ քաղաքը կառավարել է հենց նա: Իսկ քաղաքապետը մեկնել էր Մարանյայոյի նահանգի Սան Լուիս քաղաք, որտեղ էլ մասնակցում էր երեկույթների եւ հրահանգներ տվել WhatsApp հավելվածի միջոցով:

Խարդախությունն ի հայտ էր եկել այն ժամանակ, երբ քաղաքի դպրոցներից մեկում ծնողները բողոքել էին, որ ճաշարաններում չեն մատուցում այն, ինչ պետք է ստանան երեխաները:

Դրանից հետո Լեյտեն դիմել էր փախուստի, իսկ քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է փոխքաղաքապետ Մալրինետա Գրալյադան: