Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կազմակերպությունը Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումները պաշտոնապես որակել է որպես տեխնոգեն պայթյուն:
«Մենք արձանագրել ենք, որ դա տեխնոգեն իրադարձություն է: Մենք կարող ենք ասել, որ դա իրոք տեխնոգեն պայթյուն էր»,- ասել է կազմակերպության քարտուղար Լասսինո Զերբոն, հայտնում է Gazeta-ն:




























