2008թ. ֆինանսա-տնտեսական ճգնաժամի նման ճգնաժամ չի սպասվում: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Gluskin Sheff խորհրդատվական ընկերության վերլուծաբան Դեւիդ Ռոզենբերգը՝ մեկնաբանելով Ջորջ Սորոսի այն հայտարարությունը, թե միջազգային շուկաներում իրավիճակը մեծ ճգնաժամ է հիշեցնում:

Իհարկե զարգացած շուկաներում որոշակի ճնշում կա, որը գալիս է այդ թվում Չինաստանից: Սակայն եթե խոսենք ֆինանսական սեկտորի մասին, ապա անկայունության մասին խոսք չկա: Գործում է Վոլքերի կանոնըմ Դոդի-Ֆրանկի օրենքը, գործում է Բազել 3-ի կանոնը:

«Իմ կյանքի ընթացքում բանկերը երբեք այդքան թափանցիկ եւ կարգավորելի չէին, որքան հիմա»,- ասել է փորձագետը: