Ավստրալիայում անտառային հրդեհը ոչնչացրել է Յարլուփ պատմական քաղաքը

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», երեք մարդ է անհետ կորել:

Յարլուփը Պերտ խոշոր քաղաքից 110 կմ հեռավորության վրա է գտնվում: Անտառային հրդեհը, որը վերջին օրերին կրկնակի ուժգնացել է, ընդգրկել է 53 հա տարածք, ոչնչացնելով Յարլուփի տների ավելի քան մեկ երրորդը:

«Մենք 95 տուն ենք կորցրել, դրանց մի մասը պատմական կառույցներ են»,- լրագրողներին հայտնել է ռեգիոնի հրշեջ կոմիսար Ուեյն Գրեգսոնը: Քաղաքում ընդամենը շուրջ 250 կառույց կա:

Հրշեջ ծառայությունները բնակչությանը անհապաղ տարհանման կոչ են անում: