Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը ։  Flying Frenchies ակրոբատական խմբի հիմնադրի մահվան մասին տեղեկությունը հրապարակվել  է նրանց «ֆեյսբուքի» պաշտոնական էջում։  32-ամյա Մելեն մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Դրոմ դեպարտամենտում իր ամենահայտնի հնարքներից մեկը նախապատրաստելիս, երբ  լարագնացը քայլում է երկնքում գտնվող երկու օդապարիկներների միջև ամրացված ճոպանի վրայով։  

Ֆրասիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մելեն գետնի վրա  ընկերների հետ պատրաստվում էր օդապարիկով թռիչքի, երբ  այն անսպասելիորեն օդ է բարձացել՝  իր հետ տանելով  նաև լարագնացին։ 30 մետր բարձրության վրա զամբյուղից կախված լարագնացի  ձեռքերը չեն դիմացել , և նա վայր է ընկել։  

«Էքստերմալ մարզաձևերի աշխարհում նա անգերազանցելի  էր։  Նա նաև հրաշալի լեռնագնաց և բարձրակարգ մարզիկ էր։ Նրան և նրա ընկերներին համարում էին սքայլայնի (մեծ բարձրության վրա լարագնացության)  պիոներները», - հայտնում է Flying Frenchies-ը։  Մելեն փոքր դուստր ունի։ Մինչև էքստրեմալ մարզաձևերով զբաղվելը նա 4 տարի զբաղվել է ինժեներությամբ ։