Եգիպտական Խուրգադա քաղաքում հունվարի 8-ին անհայտ զինված մարդիկ կրակ են բացել ոչ հեռու այն հյուրանոցից, որտեղ օտարերկրյա զբոսաշրջիկներ են հանգրվանում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրները:
Հարձակվողները դեպք վայր էին ժամանել ծովով: Հայտնում են, որ կրակոցների հետեւանքով երկու օտարերկրյա զբոսաշրջիկ է տուժել:
Ըստ «Ադ Դուստուր» պարբերականի, երեք հարձակվողները ոչնչացվել են: Տուժած զբոսաշրջիկներից մեկը Գերմանիայից է, մյուսը՝ Դանիայից, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























