Եգիպտական Խուրգադա քաղաքում հարձակման հետեւանքով երեք զբոսաշրջիկ է զոհվել ու եւս մի քանիսը վիրավորում:ստացել: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի Առողջապահության:նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուջահեդը:

Հիշեցնենք, որ հյուրանոցում երեք մարդ կրակ էր բացել: Նրանցից մեկի ձեռքին սեւ դրոշ կար, հարձակվողները կրոնական իսլամական կարգախոսներ էին բղավում: Եգիպտոսի զբոսաշրջային պալատների ասոցացիայի կառավարման անդամ Հուսամ Շաիրը նշեց, որ երեք հարձակվողներին էլ ոստիկաններն են սպանել: Առկա տեղեկություններով, ոստիկանությունը փակել է քաղաքի ելքումուտքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: