Ռուսական ռազմափոխադրող ավիացիան ավելի քան 280 թռիչք է իրականացրել Սիրիայում, գրեթե  14 հազար տոննա բեռ է տեղափոխվել: Այդ մասին հայտնել է ռազմատիեզերական ուժերի գծով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը: 

Նրա խոսքով, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հմեյմիմ օդանավակայանի ենթակառուցվածքի նախապատրաստման շրջանակում  Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռների անձնակազմերի կողմից ավելի քան 280 թռիչք է իրականացվել եւ տեղափոխվել է  13 հազար 750 տոննա բեռ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  www.ria.ru 

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքի հիման վրա Ռուսաստանը սկսեց կետային ավիահարվածներ հասցնել ՍԱՀ-ի տարածքում ահաբեկիչների օբյեկտներին: