Լատինաամերիկյան երկրի գլխավոր դատախազ  Արելի Գոմեսը մամուլի ասուլիսին հայտնել է, որ նարկոկարտելի պարագլուխը կարողացել էր փախչել տնից, որի վրա գրոհում էր ծովային հետեւակը, բայց հետագայում ձերբակալվել էր ճանապարհներից մեկին` մեքենայում: Հունվարի 8-ի առավոտյան մեքսիկացի զինվորականները տեղեկություն են ստացել, որ Գուսմանը ենթադրաբար գտնվում է Լոս Մոչիսի տներից մեկում:   

Նշված վայր հասնելով` զինվորականները ինքաձիգ զենքից հրաձգության տակ են ընկել եւ պատասխան կրակ են բացել: Ծովային հետեւակին հաջողվել է վերացնել հինգ հանցագործի եւ ձերբակալել  մի քանի հոգու: Զինվորականները զենքի ամբողջ զինանոց են հայտնաբերել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: