Իսրայելի բանակը տեղեկացրել է Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող սահմանային հսկիչ անցակետի վրա երկու զինված պաղեստինցու հարձակման մասին: Պաղեստինցիները սպանվել են ՑԱՀԱԼ-ի զինվորների կողմից, որոնց վրա վերջիններս, իսրայելցիների վարկածով, դանակներով էին հարձակվել: Զինվորները չեն տուժել:
Իսրայելցիների վրա պաղեստինցիների` հիմնականում սառը զենքով հարձակման ալիքը սկսվել է 2015-ի հոկտեմբերին: Այդ ժամանակվանից նման հարձակումները տեղի են ունենում համեմատաբար կանոնավոր կերպով. հոկտեմբերից ի վեր 22 իսրայելցի է զոհվել, մի ամերիկացի եւ Էրիթրեայի մի քաղաքացի, ինչպես նաեւ 146 պաղեստինցի, նշում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը:




























