Երկու ավստրիացին եւ Շվեյցարիայի մի քաղաքացին, որոնք տուժել էին եգիպտական զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հյուրանոցի վրա հարձակումից, թեթեւ վնասվածքներ ունեն, նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ասոշեյթեդ Փրեսին»:  Հարձակման հետեւանքով տուժած Ավստրիայի 72-ամյա քաղաքացի Ռենատա եւ Վիլհելմ Վեյսլեյնները եւ Շվեդիայի   27-ամյա քաղաքացի Սամմի Օլովսոնը թեթեւ վերքեր են ստացել: 

Ավելի վաղ Եգիպտոսի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ եգիպտական զբոսաշրջային Խուրգադա քաղաքում հյուրանոցի վրա հարձակման հետեւանքով Ավստրիայի երկու քաղաքացի եւ Շվեդիայի մեկ հպատակ է տուժել: Տեղական լրատվամիջոցների տվյալներով, զբոսաշրջիկներն աննշան վնասվածքներ են ստացել, հիմնականում դրանք թեթեւ կտրվածքներ եւ վնասվածքներ են: 

Ոստիկանության տեղեկությունների համաձայն, երկու ահաբեկիչ դեպի փողոց դուռ ունեցող ռեստորանի միջով ներթափանցել է  «Bella Vista» հյուրանոց: Ահաբեկիչները հյուրանոցի կենվորներին սպառնացել են սառը զենքով: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները կարողացել են դիմադրություն ցույց տալ նրանց եւ հարձակվողներին թույլ չեն տվել փախչել:  Փոխհրաձգության հետեւանքով հարձակվողներից մեկը զոհվել է, երկրորդը վնասվածքներ է ստացել: Պարզվել է, որ նրանցից մեկի մոտ ազդանշանային ատրճանակ կար, իսկ երկրորդի մոտ` սառը զենք: