Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Եյսկի գետաբերանի ծովախորշում ափից պոկված սառցաբեկորից ձկնորսների տարհանման աշխատանքներ են իրականացվում, տեղեկացնում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը` վկայակոչելով ԱԻՆ-ին: 

Շաբաթ մոսկովյան ժամանակով 11:15-ին տեղեկություն է ստացվել, որ Եյսկի գետաբերանի ծովախորշում ափից սառցաբեկոր է պոկվել, որի վրա ցամաքից կտրված 100 ձկնորս կա:   Փրկարարները փքվող բարձիկով մոտորանավակի եւ երկու նավակի օգնությամբ օպերատիվ կարգով կազմակերպել են մարդկանց տարհանումը: 50 ձկնորս արդեն տարհանվել է, փրկարարական գործողությունը շարունակվում է: