Լիտվայի ՌԾՈՒ-ի «P14 Aukštaitis» ռազմապարեկային նավը ուրբաթ Կլայպեդայի նավահանգստում վնասվել է` բախվելով հարթակին, որը քաշում էր «Perkūnas» քարշակ նավը: Այդ մասին ասված է Լիտվայի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:  Բախման հետեւանքով վնասվել է ռազմանավի հետնակմախքը:   

«Երեկ արձանագրել են պատահարը, վնասված տեղերի զննում է կատարվել, հիմնակմախքի մեծ վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ վնասի գումարի մասին փորձագետները հետագայում կզեկուցեն. քարշակ նավի տերերը  կփոխհատուցեն վնասը», - շաբաթ  «ՌԻԱ Նովոստիի» հետ հեռախոսազրույցում հայտնել է Լիտվայի ՌԾՈՒ-ի ներկայացուցիչ, հանրային կապերի պատասխանատու կապիտան-լեյտենանտ Անտանաս Բրենցյուսը: Նա հավելել է, որ տվյալ միջադեպն առանձնահատուկ չէ, վերջին երկու տարվա ընթացքում սա նմանատիպ երրորդ դեպքն է: