Գերմանիայի իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը ամանորի գիշերը Քյոլնում եւ երկրի այլ վայրերում կանանց վրա հարձակումների մասին, իսկ ոստիկանությունն ամեն ինչ չի պատմում, գրում է գերմանական  «Bild» թերթը:

Ոստիկանության զեկույցի համաձայն, 71 ձերբակալվածների մեծամասնությունը ապաստանի հայտ էր ներկայացրել, բայց առայժմ պարզ չէ, թե նրանցից ով է մասնակցել հանցագործություններին: Քյոլնի քաղաքապետ Հենրիետտա Ռեկերը եւ քաղաքային ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսն ընդգծել են. ոչ մի հայտարարություն չկա այն մասին, որ միջադեպերին փախստականներ են մասնակցել: Ոստիկանական խոշոր պաշտոնյաները հրահանգ են ստացել տեղեկություններ չտարածել պատահածի մասին, հավելում է պարբերականը: