Մեծ Բրիտանիայի   GCHQ (Կառավարական կապի կենտրոն) գաղտնի ծառայությունը մի քանի հազար նոր աշխատակից է հավաքագրում կիբերհարձակումները հետ մղելու համար: Ինչպես գրում է բրիտանական «The Times»-ը, նոր կադրեր անհրաժեշտ կլինեն ահաբեկիչների, հանցավոր խմբավորումների եւ թշնամական պետությունների դեմ պայքարի համար: 

2015-ին հրապարակված պաշտոնական զեկույցի տվյալներով, կազմակերպությունը մոտ    5700 աշխատակից ունի եւ ամբողջ երկրում կառավարում է արբանյակային կայանները:    «The Times»-ի կարծիքով, Բրիտանիային նոր կիբեր-պաշտպաններն անհրաժեշտ են, որովհետեւ Էդուարդ Սնոուդենը բացահայտել է փաստաթղթերի գաղտնագրման շատ մեթոդներ: