Հայաստան արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելությունից:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն  իր ֆեյսբուքյան էջում կրկին տեղադրել է 2015թ. նոյեմբերին ՀՀ ԱԳՆ` հայաստանցիներին Եգիպտոս գնալուց  զերծ մնալու մասին հաղորդագրությունը.

«ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»։

Նշենք, որ հունվարի 8-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա տեղի ունեցած հարձակման պատճառով երեք զբոսաշրջիկ էր զոհվել, իսկ երեքը հիվանդանոցում են: