Ճապոնիայի հարավում գտնվող Ամամիոսիմա կղզու շրջանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացրել է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 30 կմ խորության վրա:
Էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում: Ճապոնական յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժը 4 բալլ է եղել: Ցնցումներ են զգացվել Կագոսիմայի եւ Օկինավայի պրեֆեկտուրաներում: Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չկա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:




























