Հոլանդացի քիք-բռցքամարտիկի փոխարեն լեհի հետ Չեխիայի հայ կմրցի, գրում է լեհական «LCA» պարբերականը:
Լեհ մարզիկ Պավել Բիշչակի հետ «Fight Exclusive Night» մրցամարտում պիտի պայքարեր հոլանդացի Քրիստիան Բայան, բայց նա վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից: Նրա փոխարեն հանդես կգա Անատոլի Հունանյանը:
25-ամյա հայը աշխարհի եռակի չեմպիոն է, այժմ նա Պրահայում է մարզվում: «Տոլյայի» հաշվին 27 հաղթանակ կա եւ սոսկ 7 պարտություն: 14 մենամարտ նա նոկդաունով է ավարտել: Նա արժանացել է WKA, ISKA եւ WFCA վարկածներով չեմպիոնի կոչումների, WAKO-Pro-ի միջմայրցամաքային բազմակի չեմպիոն է:
Մրցամարտը տեղի կունենա հունվարի 10-ին լեհական Լյուբին քաղաքում:




























