Ընդդիմության ներկայացուցիչ ցուցարարները Կոսովոյի խորհրդարանի վրա բոցավառվող խառնուրդով շշեր են նետել, տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին: Շենքում հրդեհ է սկսվել: Տեղական լրատվամիջոցների տվյալներով, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառում եւ ցրում է ցույցը:
Ավելի վաղ Կոսովոյի Սահմանադրական դատարանը հավանություն էր տվել համաձայնագրին, որի համաձայն, երկրում ապրող էթնիկ սերբերը ավելի շատ իրավունքներ կստանան: Նշվում է, որ Կոսովոյի ընդդիմությունը հանդես է գալիս Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ համաձայնությունների դեմ:




























