Ոստիկանությունը պաշտոնապես Քյոլնում դադարեցրել է հակաիսլամիստական  «Pegida» շարժման հանրահավաքը եւ այդ շարժման արմատական հակառակորդների ակցիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով  «Spiegel Online»-ին:

Քանի որ «Pegida»-ի ընդդիմադիր երթի մասնակիցները ոստիկանների եւ լրագրողների վրա պայթուցիկներ եւ շշեր են նետել, իրավապահները ստիպված են եղել ջրցաններ գործի դնել: Երկու միջոցառումն էլ զուգահեռ էին տեղի ունենում: Ոստիկանությունը ստեղծված իրավիճակը գնահատել է որպես վտանգավոր եւ որոշում է կայացրել դադարեցնել ցույցը: «Pegida» անունը վերծանվում է որպես  «Եվրոպացի հայրենասերնեը Հին աշխարհի իսլամիզացիայի դեմ»: Ակցիան տեղի է ունենում որպես հակազդեցություն ամանորի գիշերվա դեպքերի, երբ կանանց վրա ավելի քան հարյուր հարձակում էր կատարվել: