ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ռազմածովային ուժերը հաստատել են Հարավային Կորեայի օդային տարածքով B-52 ռազմավարական ռմբակոծիչի թռիչքի լուրը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր ամերիկյան B-52 ռմբակոծիչը, որը գտնվում է Գուամի կղզում ԱՄՆ ՌՕՈՒ Անդերսեն ավիաբազայում, փոքր բարձրությամբ թռիչք է իրականացրել Օսան քաղաքի (Հարավային Կորեա) շրջանում՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջուկային վերջին փորձարկման: B-52-ին են միացել նաեւ Կորեայի Հանրապետության F-15 եւ ամերիկյան F-16 կործանիչները»,- ասված է հրամանատարության մամուլի հաղորդագրությունում:

Ադմիրալ Հարրի Հարրիսի խոսքով, դա ԱՄՆ-ի կողմից դաշնակից Հարավային Կորոային եւ Ճապոնիային հաստատուն հավատարմության ցուցադրություն էր:ս

Ավելի վաղ Հարավային Կորեան վերականգնել էր Հյուսիսային Կորեայի հետ սահմանին քարոզչական բնույթի հեռարձակումը: Հունվարի 6-ին Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը հայտարարել էր հաջողությամբ ջրածնային ռումբ փորձարկելու մասին: Վերջին տարիներին Փհենյանը եւս երեք փորձարկում է իրականացրել՝ 2006, 2009 եւ 2013 թվականներին: