Մեր երկրի կողմից ջրածնային ռումբի փորձարկումն ինքնապաշտպանության ակտ է՝ ուղղված Կորեական թերակղզում խաղաղության պաշտպանությանն ու տարածաշրջանային անվտանգությանը սատարելուն, ատոմային պատերազմի սպառնալիքը կանխելուն, որը ստեղծում են ամերիկյան իմպերիալիստները: Այս մասին հայտարարել է Կորեայի Աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար, Կորեայի ժողովրդական բանակի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չեն Ինը:

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության փոխանցմամբ, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ այդպիսի փորձարկումներն իր երկրի օրինական եւ ինքնիշխան իրավունքն են:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հունվարի 6-ին հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: