Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպումներ է ունեցել երկրում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի եւ ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ: Այս մասին գրում է apsny.ge-ն:

Յանոշ Հերմանի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները:

Իսկ ԱՄՆ դեսպանի հետ զրույցում դիտարկվել են Ռազմավարական գործընկերության եւ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարների մասին Խարտիայի շրջանակում համագործակցության հիմնական ուղղությունները: Կողմերն ընդգծել են ԱՄՆ-ի՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ դերը երկրի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գործընթացում: