Ամերիկյան ռազմածովային ուժերի փոխծովակալ Ռիք Ուիլյամսին հեռացրել են ծառայությունից՝ նրա համակարգչում պոռնոգրաֆիա գտնելուց պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «The Navy Times»-ին:
«ԱՄՆ ՌԾՈՒ 3-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Նորա Թայսոնը Ուիլյամսին ազատել է ծառայությունից հետաքննության հիման վրա, որի ընթաքում համակարգչային սարքավորման ոչ նպատակային օգտագործում է հայտնաբերվել»,- ասված է ՌԾՈՒ պաշտոնական հայտարարությունում:
Ռիք Ուիլյամսը գլխավորում էր Սան Դիեգոյում տեղակայված Խաղաղօվկիանոսյան նավատորմի 15-րդ ավիակիր հարվածային խումբը:




























