Ուզբեկստանի եւ Ղրղզստանի սահմանին հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ղրղզական սահմանապահ ծառայությանը:

Դեպքը տեղի է ունեցել Ղրղզստանի Ջալալ Աբադի շրջանի Սարը-Կապուրո Ակսինսկի տեղանքում սահմանի չհամաձայնեցված հատվածում, Ուզբեկստանի զինվորակաների եւ Ղրղզստանի քաղաքացիների միջեւ: Նախնական տվյալներով, Ղրղզստանի 4 քաղաքացիներ փորձել են ապամոմնտաժել պետական սահմանի երկայնքով անցնող ջրատար խողովակաշարը:

Սահմանապահ ծառայության վարկածով, դեպքի վայր ժամանած ուզբեկ սահմանապահները պահանջել են դադարեցնել ապամոնտաժումը, սակայն Ղրղզստանի քաղաքացիները սկսել են վիճաբանել զինվորականների հետ:

«Միջադեպի ընթացքում սահմանապահները հրազեն են կիրառել, ինչի արդյունքում Ղրղզստանի մեկ քաղաքացի վիրավորվել է»,- պնդում են Սահմանապահ ծառայությունում:

Կողմերը միջադեպի համատեղ հետաքննության մասին որոշում են կայացրել: Պաշտոնական Տաշքենդն առայժմ չի մեկնաբանել դեպքը: