Բարաք Օբաման հրապարակայնորեն չի սատարի Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ոչ մի մասնակցի: Ըստ Ինտերֆաքսի, այս մասին հունվարի 10-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս ՄաքԴոնոուն:

«Մենք կվարվենք այնպես, ինչպես նախկինում էինք վարվում»,- NBC հեռուստաալիքի եթերում ասել է ՄաքԴոնոուն՝ պարզաբանելով, որ Օբաման դեմոկրատների թեկնածուի օգտին անցկացվող միջոցառումներին կմասնակցի փրայմերիզից հետո:

Ներկայում 2016 թվականի նախագահի ընտրություններում թեկնածուի առաջադրման համար պայքարում Դեմոկրատական կուսակցությունից ֆավորիտն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Վարկանիշով նրան հետեւում է Վերմոնտ նահանգից սենատոր Բերնի Սանդերսը: Մյուս թեկնածուներն ավելի քիչ ժողովրդականություն են վայելում: