Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Ալի Աբդել Ալը: Նրան որպես միասնական թեկնածու առաջադրել են «Սիրով՝ Եգիպտոսին» լիբերալ կուսակցությունների բլոկը: Շուրջ 10 ժամ տեւած քվեարկության ընթացքում նա կարողացել է առաջ անցնել 6 մրցակիցներից: Նրա օգտին քվեարկել է 585 պատգամավորներից 401-ը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ալի Աբդել Ալը Այն-Շամսի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր է, Սորբոնի համալսարանի դոկտորի աստիճան ունի: