Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է 2007 թ. միջադեպը, երբ Կոնի անունով շունը հայտնվել էր այն դահլիճում, որտեղ բանակցություններ էին ընթանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նշում են, որ Մերկելը վախենում է շներից ան բանից հետո, երբ 1995 թ. նրա վրա շուն էր հարձակվել:

«Իհարկե ոչ, ես այդ մասին ոչինչ չգիտեի: Հակառակը, ես ուզում էի նրան ցույց տալ իմ շանը, քանի որ կարծում էի, թե դա նրան հաճելի կլինի: Ես հետո նրան ամեն ինչ բացատրեցի ու ներողություն խնդրեցի»,- ասել է Պուտինը:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, իբրեւ ՌԴ նախագահը միտումնավոր է փորձել վախեցնել Մերկելին լաբրադորի օգնությամբ, հայտնում է Gazeta–ն: