ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ին քննադատել է Եվրոպայում «թագավորելու» ցանկության համար։
Գերմանացի լրագրողների հարցին ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ Արեւելյան Եվրոպայի երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը բացասական բնույթ է կրում։
«Մի՞թե ՆԱՏՕ-ի կանոնակարգում գրված է, որ դաշինքը պարտավոր է ընդունել ում ցանկանա։ Ոչ։ Նախապայմաններ են պետք։ Եթե քաղաքական կամք լիներ, կարող էին ամեն ինչ անել։ Ուղղակի չեն ցանկացել։ Ուզում են թագավորել։ Նստել են այդ գահին։ Եվ ի՞նչ հետո։ Հիմա մենք քննարկում ենք ճգնաժամային իրավիճակները»,- ասել է Պուտինը, փոխանցում է Gazeta-ն։




























