Կանադայի արեւելյան եւ արեւմտյան հատվածներն իրար կապող միակ տրանսկանադական մայրուղու նոր կամուրջը փակվել էր այն բանից հետո, երբ սաստիկ ցրտերի պատճառով ճաքել էր, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքը։
Ոստիկանության տեղեկություններով՝ Օնտարիոյի նահանգի հյուսիսում՝ Նիպիգոն գետի վրա գցված կամուրջը փակվել է հունվարի 10-ին տեխնիկական անսարքության պատճառտվ։
Նիպիգոնի քաղաքապետ Ռիչարդ Հարվին հայտնել է, որ քաղաքում ժամանակավոր կացարաններ են բացվել նրանց համար, ովքեր մայրուղու որոշ հատվածներ փակելու պատճառով չեն կարողացել հասնել իրենց նշանակության կետին։




























