Վենեսուելայի պաշտպանության նախարար, գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ բանակի անվերապահ աջակցության մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Նախագահը պետության բարձրագույն ղեկավարն է, մենք հաստատում ենք նրան մեր բացարձակ հավատարմությունը եւ անվերապահ աջակցությունը»,-հայտարարել է պաշտպանության նախարարը:
Այս հայտարարությունը դիտորդները գնահատել են որպես նախազգուշացում երկրի ընդդիմությանը, որը, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, Մադուրոյին պաշտոնանկ անելու քայլեր է ձեռնարկում:




























