Ֆիլիպիններում միավորված արմատական խմբավորումները հայտարարել են Մինդանո կղզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «խալիֆայության» նահանգ ստեղծելու մասին, հայտնում է The Australian-ը։
Պարբերականը, վկայակոչում է իր ձեռքում հայտնված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են 4 խմբավորման գրոհայինները հավատարմության երդում տալիս ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին։
Հաղորդվում է, որ հոլովակը ուրբաթ հայտնվել էր համացանցում, սակայն դրանից անմիջապես հետո այն հեռացրել էին։
«Նորակոչիկները, որոնք չեն կարող Սիրիա մեկնել նրանց մուտքի արգելանքի պատճառով, կմարզվեն Ֆիլիպիններում եւ հարձակումներ կգործեն Ավստրալիայի վրա։ Նրանք գործելու են արեւմտյան կոալիցիայի դեմ»,- ասել է Քաղաքական բռնության եւ ահաբեկչության ուսումնասիրության միջազգային տնօրենի ղեկավար Ռոհան Գունարատնան եւ հավելել, որ 4 խմբավորումների միավորումը աննախադեպ մարտահրավեր է Մանիլայի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գունարատնան նախազգուշացնում է, որ նոր «վիլայեթը», որը ղեկավարելու է «Աբու Սայաֆ» խմբավորման առաջնորդ Ինսնիլոն Հապիլոն, լուրջ վտանգ է Ավստրալիայի եւ Հարավարեւելյան Ասիայի համար։




























