Բելգիայի Արեւելյան Ֆլանդրիա նահանգի դատախազությունը վերացրել է կազմակերպությունը, որը զբաղվում էր միգրանտներին Եվրոպա ուղարկելով։ Այս մասին հայտնում է Belga գործակալությունը։
Հետաքննության տվյալներով՝ խմբավորման անդամները, որոնց թվում եղել են քրդեր եւ իրաքցիներ, միայն Մեծ Բրիտանիա են ուղարկել ավելի քան 3 հազար անօրինական միգրանտ։ Նրանք բեռնատարներով օրական 20 մարդ են տեղափոխել։ Նման տեղափոխության արժեքը միջինում 2 հազար եվրո է։
Գործակալության տեղեկություններով՝ կազմակերպության 2 առանցքային անդամ՝ ենթադրաբար նրանց պարագլուխները, անցյալ շաբաթ կալանավորվել են Մեծ Բրիտանիայում։ Ընդհանուր առմամբ հետաքննության ընթացքում կալանավորվել է 10 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























