«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Միրաքյան, Մելիքյան, Օտյան, Քուչակ, Մխ. Գոշ, Շահումյանի 12, 13, 16, 17, 18 փողոցների, Տիչինա փող.` 1, 2, 3, 4 նրբանցքների, 1-ին փակուղու, Ծերենցի փ.1-ին նրբանցքի, Տիչինա-Սեբաստիա եւ Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի եւ հարակից տարածքների, ինչպես նաեւ Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ եւ Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1, 2, 3, 4, 5, 6, 11 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: