Աֆղանստանի արեւելյան Հոսթ նահանգում դպրոցի ուղղությամբ արձակած կրակահերթից զոհվել է 3 երեխա, վիրավորվել՝ ութը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։ Դեռեւս ոչ ոք չի ստանձնել ողբերգական միջադեպի պատասխանատվությունը, հայտնել են Աֆղանստանի Կրթության նախարարությունից։
Դիտորդները նշում են, որ միջադեպը համընկել է Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ Պակիստանում ընթացող բանակցություններին։




























