Բալեարյան կղզիներում սկսվել է ֆինանսական չարաշահումների մասին դատական գործընթացը, որով անցնում է Իսպանիայի թագավորի քույրը՝ ինֆանտա Քրիստինան։ Իսպանիայի պատմության ամենաաղմկահարույց գործերից մեկով անցնում է եւս 17 մարդ։

Դատախազության տեղեկություններով՝ Նոոսի ինստիտուտ ՀԿ-ն, որը ղեկավարում էր Քրիստինայի ամուսին Ուրդանգարինը եւ նրա գործընկեր Դիեգո Տորեսը, ընդամենը քողարկում էր Բալեարյան կղզիներից եւ Վալենսիայից խոշոր գումարների փոխանցումը եւ նեղ շրջանակներում դրանց հետագա օգտագործումը։ Ինստիտուտը ուռճացրել է տեղական իշխանությունների հետ տարբեր մարզական միջոցառումների անցկացման մասին պայմանագրերի իրականացման ծախսերը, իսկ հետո այդ գումարները փոխանցել է առեւտրաւին ընկերությունների, այդ թվում այն ընկերությանը, որը ղեկավարել են արքայադուստրն ու իր ամուսինը։ Նշվում է, որ նման ճանապարհով յուրացվել է ավելի քան 6 մլն եվրո, հայտնում է ՏԱՍՍ-ը։