Անհայտ անձինք կողոպտել են Ֆանտոմասի կերպարը համանուն ֆիլմում կերտած ֆրանսիացի դերասան Ժան Մարեի գերեզմանը։ Այս մասին հայտնում է Le Croix ֆրանսիական պարբերականը։ Վալլորիսում նրա տապանաքարի վրայից պոկել են բրոնզաձույլ արձանը, որը պատկերում էր «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի (1946) կենդանու գլուխը։
Բրոնզե արձանը ստեղծվել էր Մարեի պահպանված աշխատանքի հիման վրա։ Բացի այդ, դերասանի գերեզմանի տապանաքարի վրա եղել է 2 նման կերպար, առյուծի գլուխ պատկերող բրոնզե դիմակ եւ կոտոշավոր թեւավոր սֆինքս։ «Դրանք պարզապես արձաններ չեն, դրանք խորհրդանշում են ֆրանսիական կինոն, հատուկ ժառանգությունը։ Ես կարծում եմ, որ դրանք գողանալը վիրավորում է Ժան Մարեի հիշատակը»,- ասել է Վալլորիսի քաղաքապետ Միշել Սալոկին։
Ժան Մարեն կինոյում խաղացել է ավելի քան 100 դեր։




























