Ֆրանսիայի Մարսել քաղաքում 15-ամյա պատանին դանակով հարձակվել է հրեա ուսուցչի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Մարսելի դատախազ Բրիս Ռոբինի խոսքով, ծագումով թուրք պատանին հայտարարել է, որ դա արել է «հանուն «Իսլամական պետություն» խմբավորման» եւ խոստովանել, որ հարձակում էր ծրագրում նաեւ ոստիկանության դեմ:
Ռոբինը նաեւ նշել է, որ պատանին «աչքի ընկնող աշակերտ էր»:




























