Հնդկաստանի Մումբայ քաղաքում գողի օրգանիզմից ոսկե շղթա են հանել՝ նրան բռնությամբ բանան ուտեցնելով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Hindustan Times-ը:
Բանն այն է, որ 25-ամյա Գոպի Գհավարը շուկայում մի կնոջ մոտից ոսկե շղթա է գողացել եւ փորձել փախուստի դիմել: Սակայն գնորդներին եւ առեւտրականներին հաջողվել է բռնել նրան: Դրանից հետո սկսված ծեծը դադարեցրել են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Տուժած գողին տեղափոխել են հիվանդանոց: Ռենտգենի շնորհիվ պարզվել է, որ նա կուլ է տվել գողացած շղթան: Մինչեւ առավոտ Գհավարը բռնի ուժով 48 բանան է կերել, այնուհետեւ զուգարան գնացել: Չորս ոստիկանների ներկայությամբ նրա օրգանիզմից դուրս է եկել գողացված զարդը:




























