Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 11-ի երեկոյան մեկնել են Լոնդոն, որտեղ բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ:

Այդ մասին  Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այս երեկո մեկնում ենք Լոնդոն՝ բրիտանական ԱԳՆ-ի հետ բանակցելու»,-գրել է ամերիկացի դիվանագետը: