ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Նյուարկ քաղաքում ավտոբուսը բախվել է ծառին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC7-ը։

Տուժել է 31 մարդ, որոնցից 2-ը վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել են։ Մյուս ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել։

Վթարի պատճառները պարզվում են։ Ավտոբուսը oդանավակայանից ուղեւորվում էր Այվի Հիլլ թաղամաս։